Զելենսկին հրապարակել է անօդաչու թռչող սարքերի՝ Վաշինգտոն տեղափոխման պայմանները
Աշխարհ
Կիևը պատրաստ է անօդաչու թռչող սարքեր հանձնել Վաշինգտոնին՝ պայմանով, որ դրա դիմաց ստանա ամերիկյան հրթիռներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է Lenta.Ru-ն։
«ԱՄՆ-ն ունի մեծ արդյունաբերություն, բայց արդյունաբերությունն ինքն է ասում՝ մենք այսօր չունենք ձեր [ուկրաինական – խմբ․] փորձը, և, իհարկե, ձեր անօդաչու թռչող սարքերը լավագույնն են», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է անօդաչու թռչող սարքեր վաճառել։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությունը՝ Կիևը պատրաստ է նաև անօդաչու թռչող սարքեր հանձնել ամերիկյան արտադրության թևավոր հրթիռների դիմաց։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան