Կրեմլը քննադատել է Եվրոպային՝ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում ունեցած դիրքորոշման համար
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրոպայի ոչ կառուցողական դիրքորոշումը բարդացնում է բանակցությունները Իրանի միջուկային գործարքի՝ ՍՎՊԴ-ի շուրջ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմը կողմ է արդյունավետ երկխոսության շարունակությանը և դեմ է Թեհրանի վրա ավելորդ ճնշում գործադրելուն։
«Եվրոպայի պատճառով իրավիճակը օրեցօր ավելի բարդ է դառնում։ Չկան հիմքեր՝ այս կերպ ուժեղ ճնշում գործադրելու Իրանի՝ որպես ինքնիշխան երկրի վրա», — նշել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է զարգացնել համագործակցությունը Թեհրանի հետ բոլոր ոլորտներում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Ռուսաստանի և Չինաստանի առաջարկը՝ երկարաձգելու ՍՎՊԴ-ի գործողությունը ևս կես տարով։ Այս որոշումը փաստացի բացեց ճանապարհը եվրոպական երկրների նախաձեռնած՝ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերականգնման համար, հայտնում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան