Ռուս ռազմական վերլուծաբանը խոսել է Դոնբասում ուժերի ներկայիս դասավորության և ԴՆՀ-ի ազատագրման հեռանկարի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի պահեստազորի առաջին աստիճանի կապիտան, ռազմական վերլուծաբան Վասիլի Դանդիկինը նշել է, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴՆՀ) ամբողջական ազատագրությունը «այսքան էլ հեռու հեռանկար չէ»։ Նրա խոսքով՝ բախումները շարունակվում են գրեթե բոլոր ուղղություններով, իսկ ԴՆՀ-ի հարավային հատվածը հիմնականում արդեն ազատագրված է։
«Գլխավոր մարտերը ներկայում ընթանում են Կարմիր Լիմանի, Սևերսկի և Կոնստանտինովկայի ուղղություններով։ Թշնամին դիմադրում է, սակայն մեր զորքերը շարժվում են առաջ», — նշել է Դանդիկինը՝ ընդգծելով, որ ուկրաինական բանակն այլևս չի կարողանում համալրումներ ուղարկել առաջնագիծ։
Նրա խոսքով՝ ռուսական բանակը հարվածներ է հասցնում Ուկրաինայի ռազմական պատրաստման կենտրոններին և անօդաչուների պահեստարաններին, մինչդեռ Արևմուտքի կողմից զինամթերքի մատակարարումները նվազել են։ Վերլուծաբանը նաև նշել է, որ ռուսական հարվածները Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի վրա զգալի ազդեցություն ունեն իրավիճակի վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան