Ամեն ինչ շատ պարզ է․ Լեհաստանի ԱԳ նախարար Սիկորսկի
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին դրական որոշում է խոստացել Ուկրաինային Ռուսաստանի ակտիվների հաշվին վարկ տրամադրելու վերաբերյալ: Նրա խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։
Սիկորսկին նշել է, որ Ուկրաինային այսպես կոչված «փոխհատուցման վարկ» տրամադրելու համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցի քննարկումը «շարժվում է դեպի բարեհաջող ավարտ»:
«Ամեն ինչ շատ պարզ է. կամ մենք օգտագործում ենք Ռուսաստանի փողերը, կամ ստիպված կլինենք օգտագործել մեր սեփական փողերը։ Ինձ մի հարցրեք, թե ինչ կնախընտրեմ», - հավելել է ԱԳՆ նախարարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան