Կրեմլում հայտնել են սպասվող «տնային աշխատանքների» մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ շատ «տնային աշխատանքներ» կան անելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Աշխատանքներ պետք է տարվեն նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով։ Մեր արտաքին գործերի նախարարությունները, պետդեպարտամենտը, նրանց աշխատանքը կկենտրոնանա այն հարցերի պատասխանները գտնելու վրա, որոնք դուք նախանշել եք», - հայտնել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ամբողջ ծավալով դեռ չեն սկսվել: «Այն կսկսվի միայն հիմա»,-ընդգծել է մամուլի քարտուղարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան