Փոխարտգործնախարարը բացահայտել Է Թրամփի համար Ռուսաստանի ուղերձը
Աշխարհ
Մոսկվան պետք է Վաշինգտոնին հասկացնի, որ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը նախանշել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի շրջանակները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Lenta-ն։
«Մեզ համար գլխավորը հիմա ամերիկացիներին հասկացնելն է, որ Անքորիջը սահմանել է այն շրջանակները, որոնցում պետք է աշխատել։ Այստեղ մենք այլընտրանքային ճանապարհ չունենք», - նշել Է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հակամարտության կարգավորման հետագա բոլոր ջանքերում պետք է հենվեն այն դիրքորոշումների վրա, որոնք երկու երկրների ղեկավարները ձևակերպել են անցած գագաթնաժողովի ընթացքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան