Ավստրիայում հայտարարել են Վիեննայի կորուստների մասին
Համաշխարհային Մամուլ
Վիեննան կորցրել է միջազգային երկխոսության հարթակի կարգավիճակը՝ միակողմանի կուրսի և Ավստրիայի կառավարության կողմից իրական չեզոքությունից ցուցադրական հրաժարման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի ազատության կուսակցության գլխավոր քարտուղար Քրիստիան Հաֆենեկերը։
Քաղաքական գործիչը շնորհավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում անցկացնելու նախաձեռնության կապակցությամբ:
«Հունգարիան դրանով իսկ ցույց է տալիս, որ վարում է ինքնուրույն, ինքնիշխան և խաղաղասեր արտաքին քաղաքականություն՝ լիովին հակակշռելով «անհաջողակների կոալիցիայի» քաղաքականությանը մեր Ավստրիայում», - հայտնել է կուսակցության ղեկավարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան