Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) 

2018 թվականից ի վեր՝ ՀՀ կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրել է շուրջ 280%-ով. ԿԳՄՍ նախարար

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումը»։

Այն միտված է միավորելու բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտների քաղաքականություն մշակող մարմիններին, միջազգային կազմակերպություններին, ակադեմիական առաջնորդներին և փորձագետներին՝ քննարկելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում զարգացման գլոբալ միտումները և փոխակերպումները:

Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ ԳԿՄԵՍ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ, միջազգային առաջատար բուհերի պատվիրակներ, ՀՀ բուհերի ռեկտորներ, գիտական և պրոֆեսորադասախոսական հանրույթի անդամներ, ուսանողներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով ներկայության համար՝ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից իրականությունն այն տեսքով, ինչպիսին մենք այն ճանաչում ենք, բարձրագույն կրթության և գիտական հետազոտության արգասիք է։ Գիտելիքը փոխում է մարդուն և հանրությանը, իսկ ցանկացած փոփոխություն անորոշություն է, որը հաճախ առաջ է բերում վախի զգացողություն։ Հետևաբար, գիտելիքի ճանապարհն անորոշությունների և վախերի հաղթահարման ճանապարհ է, սակայն ոչ միայն։ Գիտելիքը նաև ժողովրդավարության և խաղաղության ուղիղ ճանապարհ է։ Այնտեղ, որտեղ չկա գիտելիք, հեշտ է ապակողմնորոշել, մանիպուլացնել և դրանով իսկ՝ կառավարել»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ իրական գիտելիքը քննական ու վերլուծական հայացք է, մտքի աշխատանք, որն ամրապնդում է ժողովրդավարությունն ու խաղաղությունը, ճանապարհ բացում զարգացման համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել գիտելիքի, հետազոտության և նորարարության շուրջ քննարկմանը մասնակցելու պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ ակադեմիական քաղաք դառնալու է ոչ միայն ազգային կենտրոն, այլև միջազգային համագործակցության բաց հարթակ։

«Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ծրագիրը ՀՀ միակ ոլորտային ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ: Այն հռչակում է մի կարևոր տեսլական՝ Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն: Մարդկային կապիտալի տեսանկյունից կարևորվում է յուրաքանչյուր քաղաքացի, հասարակության յուրաքանչյուր անդամ։ Կրթության զարգացման տեսլականն է՝ յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորին չափ զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը՝ ընդլայնելով անհատի՝ իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի վերջնական նպատակն ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումն է, որը կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուրին հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն՝ հանրահռչակելով կրթությունը որպես հանրային բարիք, ապահովելով բոլոր շահակիցների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ձևավորելով ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և մասնակցային ժողովրդավարության վրա հենվող հանրային համերաշխությունը։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև համաշխարհային միտումներին՝ նշելով, որ վերջին տարիներին, հատկապես համավարակով պայմանավորված, ամբողջ աշխարհում արձանագրվում է կրթության ոլորտի պետական հատկացումների էական կրճատում՝ նույնիսկ խոշոր և զարգացած երկրների պարագայում։ Մատնանշելով այս մասին փաստող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի վերլուծությունը, ըստ որի՝ աշխարհում կրթության ոլորտի ֆինանսավորումը շարունակում է կրճատվել, Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ՀՀ-ում ճիշտ հակառակ միտումն է արձանագրվել՝ չնայած մի շարք լրջագույն մարտահրավերներին։

«Հայաստանի Հանրապետությունը, անցնելով համավարակով և պատերազմով, դիմագրավելով հետպատերազմյան իրավիճակի մարտահրավերները, ոչ միայն չի կրճատում կրթությանն ուղղվող բյուջեն, այլ տարեցտարի հետևողականորեն ավելացնում է այն։ Եթե 2021 թվականի կրթության ոլորտին ուղղվող պետական հատկացումը կազմել է 149 մլրդ դրամ, ապա 2025-ին կրթության ոլորտի բյուջեն կրկնապատկվել է 2021-ի համեմատ։ Հաջորդ տարի կրթությանը հատկացվող միջոցները կլինեն ռեկորդային ՀՀ անկախության պատմության մեջ։ Եվ այս ոլորտում ներդրվող ջանքերի մեջ առանձնանում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ որպես մեգածրագիր»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքը լինելու է իրական քաղաք ժամանակակից ենթակառուցվածքներով՝ փողոցներ, այգիներ, կրթական, հետազոտական, մշակութային և սպորտային կենտրոններ։ Այն լինելու է գաղափարներ իրականացնելու, տեխնոլոգիաներ ստեղծելու, գիտելիքը զարգացնելու և տարածելու միջավայր. «Այս ծրագիրը միայն շինարարություն չէ. այն նախևառաջ բովանդակային նախաձեռնություն է, որի շուրջ ձևավորվում են ենթակառուցվածքները, իսկ բովանդակությունը միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ բարձրագույն կրթությունն ու հետազոտությունն են։ Ակադեմիական քաղաքը նաև գործնական հարթակ է հանրային բուհերի և գիտական հաստատությունների բարեփոխման համար։ Հենց այսօրվանից ուժի մեջ է մտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որն իրավական հիմք է ստեղծում համակարգի ինստիտուցիոնալ վերափոխման համար։ Նոր օրենքը սահմանում է ակադեմիական քաղաքի կարգավորումները, ձևավորում նոր չափանիշներ հավատարմագրման, կառավարման, ֆինանսավորման և ինստիտուցիոնալ ինքնավարության ոլորտներում՝ նպատակ ունենալով զարգացնել մրցունակ, որակյալ և ժամանակակից կրթություն ու գիտություն»:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև ներկայում քննարկվող «Գիտության մինչև 2030 թ. զարգացման ռազմավարությանը», որը հիմնվում է վերջին տարիներին ոլորտում իրականացված էական ներդրումների վրա և սահմանում է գիտության առաջիկա զարգացումների նոր թիրախներ։ Նա նշել է, որ 2018 թվականից ի վեր՝ ՀՀ կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրել է շուրջ 280%-ով, իսկ գիտաշխատողների աշխատավարձերը՝ մինչև 300%-ով։ Ընդ որում՝ իրականացվել են զգալի ներդրումներ գիտական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ. «Այսօր մեր գիտնականներն իրենց հետազոտությունները կարող են իրականացնել հենց Հայաստանում, այն լաբորատորիաներում, որտեղ նախկինում նման հնարավորություն չկար։ Ավելին՝ այսօր աշխարհի տարբեր երկրներից գիտնականներ են աշխատում մեր գիտական կենտրոններում»:

Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ գիտության նոր ռազմավարությունը, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և Կրթության պետական ռազմավարությունը միասին ձևավորում են այն ինստիտուցիոնալ հենքը, որի վրա կառուցվելու և զարգանալու է ակադեմիական քաղաքը. «Ակադեմիական քաղաքը ոչ միայն խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագիր է, այլև բարձրագույն կրթության և գիտության ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման միջավայր»։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքը կարող է ձևավորվել միայն այն միջավայրում, որտեղ տիրում են ժողովրդավարությունն ու խաղաղությունը։ Նրա խոսքով՝ նորարարության լավագույն պայմանը մտքի ազատությունն է, իսկ ակադեմիական ինքնավարությունը, ազատ քննարկումները, համագործակցությունը քաղաքի առանցքային արժեքներն են։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ շենքերն ու ենթակառուցվածքները կարևոր են, բայց առանց արժեքների և մարդկանց՝ այդ շենքերը մնում են դատարկ: ««Ակադեմիական քաղաքը բոլորիս համար է. այն համախմբում է՝ սկսած նախապատրաստական փուլից։ Այսօր արդեն ծրագրի շուրջ համախմբվել են հեղինակավոր ճարտարապետներ և կազմակերպություններ, աշխարհի առաջատար համալսարաններ, հայկական բուհեր և գիտական հաստատություններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև ուսանողներ և աշակերտներ, որոնց հետ հանրային քննարկումներ են անցկացվել ՀՀ բոլոր մարզերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ համախմբումը շարունակվում է նաև իրականացման փուլում՝ ներառելով ենթակառուցվածքային մեծածավալ ծրագրեր՝ ճանապարհների, մետրոյի, երկաթուղու կառուցում, կանաչապատման աշխատանքներ և այլն։

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ մասնավոր հատվածը ևս հրավիրված է դառնալու նախագծի մաս: Ակադեմիական քաղաքը բաց է նաև միջազգային գործընկերների համար։ Նախատեսվում է տարածք՝ միջազգային և մասնավոր համալսարանների, ինչպես նաև արտերկրյա ուսանողների և ակադեմիական աշխատակազմի համար։

«Սա կարող է դառնալ տարածաշրջանային ակադեմիական կենտրոն, որտեղ կհամախմբվեն տարբեր երկրների ուսանողներ, համալսարաններ և հետազոտողներ: Ակադեմիական քաղաքը ոչ միայն ենթակառուցվածք է, այլև նոր մշակույթ՝ համախմբված գիտելիքի, նորարարության և համագործակցության շուրջ։ Ապագան սկսվում է այսօր՝ ակադեմիական քաղաքից»,–խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ի հայտ եկող գլոբալ մարտահրավերների և նորարարական զարգացումների վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական տեսլականի ներկայացումը՝ միջազգային կրթության և հետազոտությունների դաշտում իր դերի առաջմղման ուղղությամբ՝ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, ասել է. «Կրթությունը, գիտելիքը, «ստեղծագործական ոչնչացումը», նոր տեխնոլոգիաներն այն շարժիչ ուժերն են, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության զարգացման, քաղաքացիների համընդհանուր բարեկեցության և տնտեսության աճի, պետության անվտանգության մակարդակի բարձրացման հարատևությունը»:

Հաջորդիվ անցկացվել է պանելային քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի, Ծոցի համագործակցության խորհրդի կրթության արաբական բյուրոյի գլխավոր տնօրեն Մոհամմեդ բին Սաուդ բին Աբդուլազիզ Ալ-Մոքբելի, Սերբիայի Հանրապետության միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման հարցերով նախարարի օգնական Յանկո Սամարջիչի, Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոբենովա Գուլզայի մասնակցությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեն շրջանակում պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

«Նախագծի շուրջ աշխատում ենք գրեթե 2 տարի: Բավականին մեծ ճանապարհ ենք անցել, և այժմ ամեն ինչ պատրաստ է, որպեսզի սկսենք ծրագրի իրականացումը: Գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը: Առաջին փուլը նախատեսված է իրականացնել մինչև 2030 թվականը, ինչն իրատեսական եմ համարում: Առաջին փուլի համար նախատեսված է տեխնոլոգիական բուհի հիմնում ակադեմիական քաղաքում: Կունենանք շուրջ 3600 ուսանողների և ակադեմիական աշխատակազմի համար նախատեսված կացարաններ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ ամեն ինչ պատրաստ է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ֆինանսական և ներդրումային պլանի մշակման շրջանակում նախարարությունը համագործակցում է հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության հետ, և առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ծրագրի ներդրումային պլանը: ««Ակադեմիական քաղաք» մեծածավալ ծրագիրն իրականացվելու է ոչ միայն պետական բյուջեի միջոցներով, այլև մասնավոր և միջազգային ներդրումների ներգրավմամբ՝ ծրագրի տարբեր բաղադրիչներում ներգրավելով համապատասխան գործընկերների»,- ասել է նախարարը՝ կարևորելով ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովումը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա, մասնավորապես՝ Ազգային ստադիոնի կառուցման առումով: Նրա տեղեկացմամբ՝ զուգահեռ բանակցություններ են ընթանում ներդրումային առաջարկների ուղղությամբ. «Ծրագրի հետագա ֆինանսավորումն ապահովելու նպատակով առաջիկայում կունենանք նաև առանձին ներդրումային աշխատաժողովներ, որոնցում կներգրավվեն մասնավոր ոլորտի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններ»:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեն, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ ֆորումը հրաշալի հարթակ է մտքերի և գաղափարների փոխանակման համար:

«Սա հիանալի հարթակ է մտքերի և գաղափարների փոխանակման, տեսլականների ներկայացման համար: Շատ կարևոր է, որ հարևան պետությունները նաև ռազմավարական առումով են միմյանց աջակցում և կիսում կուտակված փորձը, զարգացման տեսլականն ու համապատասխան տեղեկությունները: Հատկապես կրթության ոլորտում առկա են բազմաթիվ մարտահրավերներ, և այս հարթակը հիանալի հնարավորություն է դրանց լուծումների շուրջ քննարկումներ ունենալու համար: Վերջերս Վրաստանում ներկայացվեց բարձրագույն կրթության հիմնարար բարեփոխումների հայեցակարգը: Այնպես որ, այս ուղղությամբ համագործակցության լայն ներուժ կա»,- նշել է Գիվի Միկանաձեն ՝ տեղեկացնելով, որ Վրաստանում ևս համալսարանական քաղաք հիմնելու ծրագիր է իրականացվում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված