Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։ Զրույցի մանրամասները չեն հրապարակվել, սակայն հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր։
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ քննարկումը կայացել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև վերջին շաբաթներին սրված լարվածության ֆոնին։ Չնայած պաշտոնական մեկնաբանությունների բացակայությանը, վերլուծաբանները չեն բացառում, որ զրույցի թեման կարող էր առնչվել Ուկրաինայի, Սիրիայի և ռազմավարական անվտանգության խնդիրներին, հայտնում է Lenta.ru-ն։
Ռուբիոն, ով վերջերս ստանձնել է ԱՄՆ պետական քարտուղարի պաշտոնը, առաջին անգամ է խոսել Լավրովի հետ այս կարգավիճակում։ Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են պահպանել սահմանափակ, բայց կարևոր դիվանագիտական շփումներ՝ չնայած հարաբերությունների խոր ճգնաժամին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան