Թրամփը հայտարարել է, թե երբ է պատրաստվում այցելել Չինաստան
Աշխարհ
Սպիտակ տանը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր այցը Չինաստան նախատեսված է 2026 թվականի սկզբին։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Ես հրավիրվել եմ Չինաստան, և ես այնտեղ կգնամ հաջորդ տարվա սկզբին։ Մենք գրեթե համաձայնության ենք եկել այդ հարցում», - պարզաբանել է ամերիկացի առաջնորդը։
Հոկտեմբերի 20-ին Թրամփը հայտարարեց , որ հույս ունի Վաշինգտոնի և Պեկինի միջև արդար առևտրային համաձայնագրի։ Նա ասել է, որ նման համաձայնագիրը կարող է օգտակար լինել երկու երկրների համար էլ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան