ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի քննարկումը հետաձգվել է
Աշխարհ
ԱՄՆ Կոնգրեսում կասեցվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի քննարկումը, չնայած այն մնում է նախագահ Դոնալդ Թրամփի զինանոցում, հայտարարել է Սենատի հանրապետական առաջնորդ Ջոն Թունը։
«Պատժամիջոցների մասին օրինագիծը նախագահի զինանոցում գտնվող գործիք է, որը նա կարող է օգտագործել ռուսների դեմ՝ նրանց բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար։ Առնվազն առայժմ մենք մտադիր ենք սեղմել դադարի կոճակը», - երկուշաբթի օրը լրագրողներին ասել է նա։
Թունը հավելել էլ, որ հանրապետականները փորձում են համագործակցել Սպիտակ տան հետ այս հարցի շուրջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան