Սպիտակ տունը սկսել են քանդել. ի՞նչ է կատարվում
Աշխարհ
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, սկսվեց Սպիտակ տան արևելյան թևի մի մասի քանդումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նստավայրում նոր պարահանդեսային դահլիճ կառուցելու ծրագրերի շրջանակներում: Այս մասին հայտնել է The Washington Post-ը։
Շինարարական խմբերը քանդում են Արևելյան թևի մի մասը, որը կառուցվել է 1902 թվականին: Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ քանդումը սկսվել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 20-ին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել Թրամփի ավելի վաղ արված հայտարարությունները, որ դահլիճի կառուցումը չի ազդի գոյություն ունեցող շենքի վրա։
Թրամփը նախկինում որոշել էր վերանորոգել Սպիտակ տունը և ավելացնել պարահանդեսային դահլիճ։ Աշխատանքները կարժենան 200 միլիոն դոլար, և ամերիկացի առաջնորդը կվճարի դրա համար իր սեփական գրպանից։ Սա կլինի 20-րդ դարի կեսերից ի վեր ամենամեծ վերանորոգման նախագիծը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան