Եվրամիությունը լծակ ունի Ռուսաստանի վրա ազդելու․ Politico
Համաշխարհային Մամուլ
Եվրամիությունը մտադիր է Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ ռուսական սառեցված ակտիվներից «փոխհատուցման վարկ» հատկացնել Կիևին, որպեսզի ստիպի Մոսկվային բանակցությունների ընթացքում զիջումների գնալ: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Եվրոպական աղբյուրները։
«Ռուսները խաղադրույք են կատարում պատերազմից մեր հոգնածության վրա, բայց փոխհատուցվող վարկը կարող է Ռուսաստանին ցույց տալ, որ Ուկրաինան ֆինանսապես կենսունակ կլինի առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում», - ասել է ԵՄ դիվանագետը անանունության պայմանով:
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում մաս կազմել Ուկրաինային վարկ տրամադրելու համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման ծրագրին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան