Կանադան խոստացել Է ձերբակալել Նեթանյահուին
Աշխարհ
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին խոստացել է Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն ձերբակալել իր իսրայելցի գործընկեր Բենյամին Նեթանյահուին, եթե նա հայտնվի Կանադայի տարածքում: Այս մասին գրում է The Toronto Sun թերթը։
«Քարնին պետք է սկսի մի կողմ դնել իր մտքերը և առաջին տեղում դնել Կանադան, հակառակ դեպքում մենք բոլորս կտուժենք», - պարբերականը մեկնաբանել է կառավարության ղեկավարի որոշումը:
Նյութի հեղինակների կարծիքով՝ Կանադան չպետք է էլ ավելի փչացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ հանդես գալով առանցքային ամերիկյան դաշնակցի՝ ի դեմս Իսրայելի դեմ «կասկածելի դատարանի կասկածելի որոշումների հիման վրա, որը քաղաքական դրդապատճառներով լսումներ էր անցկացնում»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան