Չինաստանը պատրաստվել Է Թրամփի դեմ պատերազմին․ FT
Աշխարհ
Չինաստանը լավ պատրաստված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային պատերազմին։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը:
Նյութի հեղինակները նշել են, որ Թրամփն իր առևտրային պատերազմը սկսել Է Չինաստանի դեմ՝ ելնելով այն հաշվարկից, որ ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքեր ունի։ «Դա կարող է ճիշտ լինել, եթե ԱՄՆ-ն կարողանա հեշտությամբ փոխարինել Չինաստանից գնվող բոլոր ապրանքները։ Բայց որոշ առանցքային ապրանքների առումով Չինաստանը անվերապահ գերիշխող մատակարար է», - ասվում է հոդվածում։
Պարբերականը նշել է, որ այդ կատեգորիաներից մեկը հազվագյուտ հողային օգտակար հանածոներն են հիմնական ռազմական համակարգերի համար: Բացի այդ, ըստ վերլուծաբանների, ՉԺՀ-ն առանցքային քիմիական նյութերի միակ մատակարարն է, որոնք օգտագործվում են լայն տարածում ունեցող դեղագործական արտադրանքներում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան