Լեհաստանում «դիվերսիաներ նախապատրաստելու» կասկածանքով՝ ութ մարդ է ձերբակալվել
Աշխարհ
Լեհաստանում ութ մարդ է ձերբակալվել «դիվերսիաներ նախապատրաստելու» կասկածանքով։ Այս մասին հայտնել է վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ կասկածյալները ձերբակալվել են Ներքին անվտանգության գործակալության կողմից՝ այլ գործակալությունների հետ համագործակցությամբ։
Տուսկը չի նշել, թե կոնկրետ դիվերսիաների որ գործողությունների մասին է խոսքը։ Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարցին Կերվինսկին դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն