Ռուբիոն նշել է Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևոր ասպեկտը
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխգործակցությունը կարևոր է Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է առաջիկա շփումների կարևորությունը՝ որպես հնարավորություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար առաջ շարժվել դեպի հակամարտության կայուն լուծում՝ նախագահ Թրամփի տեսլականին համապատասխան», - ասվում է փաստաթղթում:
Պետդեպարտամենտում նաև նշել են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցը կայացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի զարգացման համար, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան