Չեմ հավատում, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինան կհաղթի․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի հաղթանակին: Այս մասին նա հայտարարել Է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ հանդիպման սկզբում, հեռարձակումը առկա է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
«Չեմ կարծում, որ Ուկրաինան կհաղթի։ Բայց տեսականորեն դեռ կարող է», - ասել է նախագահը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունն ի վերջո կկարգավորվի:
Նա նաև ընդգծել է, որ իր ջանքերի շնորհիվ արդեն հաղթահարվել է ութ ռազմական հակամարտություն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, սակայն մնացել է ևս մեկը, և դա ուկրաինական ճգնաժամն է:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան