ԵՄ երկու երկրներ հրաժարվել են մասնակցել Ռուսաստանի դեմ տրիբունալին
Աշխարհ
Հունգարիան և Սլովակիան հրաժարվել են մասնակցել Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու Եվրոպական միության նախաձեռնությանը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը։
«Բուդապեշտն ու Բրատիսլավան Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությանը տեղեկացրել են Ռուսաստանի դեմ տրիբունալի ստեղծմանը չմասնակցելու մտադրության մասին», - հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել էր Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ «հատուկ տրիբունալին» մասնակցելու Եվրամիության 25 երկրների ցանկության մասին: Նա չի նշել այդ պետությունները, ինչպես նաև նրանք, ովքեր հրաժարվել են մասնակցությունից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան