Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել․ Ալիև
Աշխարհ
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արժանի է ամենաբարձր գովասանքի»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում իր ելույթի ժամանակ։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց երկարատև հակամարտությանը և մեծ հեռանկարներ բացեց Եվրասիական մայրցամաքում զարգացման համար, այդ թվում՝ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում», - նշել է պետության ղեկավարը։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել․
«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել։ Եվ վերջին բախումներից երկու տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի զգալի մակարդակ»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան