Կրեմլը գնահատել է Պուտինի՝ Թրամփի հետ նույն ինքնաթիռով Հունգարիա թռչելու հնարավորությունը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի` Բուդապեշտի գագաթնաժողովին նույն ինքնաթիռով ժամանելու մասին լրատվամիջոցներում շրջանառվող հաղորդագրություններն անվանել է «ֆանտազիա»։
«Ես սա ֆանտազիա եմ համարում», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով լրագրողների հարցերին այս հնարավորության իր գնահատականի վերաբերյալ։
Հոկտեմբերի 16-ին Պուտինը և Թրամփը ունեցել են իրենց ութերորդ հեռախոսազրույցը։ Երկու առաջնորդները համաձայնել են կազմակերպել նոր անձնական գագաթնաժողով, որը կարող է տեղի ունենալ Հունգարիայի մայրաքաղաքում արդեն հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։ Այցը նախապատրաստելու համար Հունգարիայում ստեղծվել է կազմակերպչական կոմիտե։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան