Պեսկովը պատասխանել է Պուտին-Թրամփ գագաթնաժողովի ամսաթվի վերաբերյալ հարցին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ամսաթիվը դեռևս որոշված չէ։
«Ոչ ոք ամսաթվեր չի հայտարարել։ Ամսաթվերի վերաբերյալ համաձայնություն չկա», - ասել է նա։
Կրեմլի խոսնակը նշել է, որ «առաջիկա աշխատանքը մարտահրավերներով լի է լինելու», և տրամադրությունն այժմ «աշխատանքային է»։
Պեսկովը Արտաքին գործերի նախարարությանն է վերահասցեավորել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման վայրի վերաբերյալ հարցը։
Նա նաև «անհավանական» է անվանել Պուտինի՝ Սպիտակ տան ղեկավարի հետ Հունգարիա ժամանելու գաղափարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան