Թրամփը Զելենսկուն ասել է, որ հույսը չդնի Tomahawk-ի մատակարարումների վրա
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ Ուկրաինան չպետք է ակնկալի մոտ ապագայում Tomahawk հրթիռներ ստանալ, հաղորդում է The Wall Street Journal-ը։
«ԱՄՆ երկու պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը Զելենսկուն ասել է, որ Ուկրաինան չպետք է ակնկալի մոտ ապագայում Tomahawk հեռահար հրթիռներ ստանալ», - հաղորդում է թերթը։
Թրամփը հայտարարել է, որ իր գլխավոր առաջնահերթությունը հակամարտության ավարտն է։ Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը Զելենսկուն հստակեցրել է, որ ինքը «կապված չէ որևէ կոնկրետ տարածքային արդյունքի հետ»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում