Ռուսաստանի ռազմական գործողությունը կհասնի իր նպատակներին. Լավրով
Ռուսաստան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունը (ՍՎՕ) շարունակում է հասնել իր ռազմավարական նպատակներին և «անպայման ավարտվելու է հաջողությամբ»։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости գործակալությունը։
Լավրովը նաև արձագանքել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհապաղ հրադադարի կոչերին՝ նշելով, որ դրանք հակասում են Մոսկվայի շահերին։ Նրա խոսքով՝ նման առաջարկները չեն նպաստում իրավիճակի կայունացմանը։
Ավելի վաղ Կրեմլը մերժել էր ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի առաջարկը՝ սառեցնելու ճակատի գիծը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ընդգծել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)