Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինա զորքեր ուղարկելու իր պատրաստակամության մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է Լոնդոնի՝ Ուկրաինայում ռազմական զորքեր տեղակայելու պատրաստակամության մասին, եթե ուկրաինական հակամարտությունը լուծվի խաղաղության համաձայնագրով։ Նրա խոսքերը մեջբերել է Sky News-ը։
«Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողանա խաղաղության համաձայնագրի հասնել, մենք պատրաստ կլինենք ապահովել երկարաժամկետ խաղաղություն, ինչը մեզանից կպահանջի ներդրումներ կատարել և պատրաստվել տեղակայմանը», - ասել է Հիլին՝ պատասխանելով զորքեր ուղարկելու հնարավորության մասին հարցին, եթե հակամարտությունը լուծվի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովում։
Նրա խոսքով՝ վարչապետ Քիր Սթարմերը նույնպես պատրաստակամություն է հայտնել Ուկրաինա բրիտանական զորքեր ուղարկել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն