Չինաստանը կհարձակվի արդյոք Թայվանի վրա՝ ըստ Թրամփի․ ԶԼՄ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Չինաստանը մտադիր չէ հարձակվել Թայվանի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ՝ մենք շատ լավ կհամաձայնվենք Թայվանի և այլ հարցերի շուրջ։ Կարծում եմ՝ ոչինչ չի պատահի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նախկինում ճապոնական Sankei Shimbun թերթը հայտնել էր, որ Ժողովրդաազատագրական բանակը երկրի ամենամեծ «Ժուրիհե» զորավարժարանում կառուցել է Թայվանի կառավարության կարևոր շենքերի, այդ թվում՝ նախագահական պալատի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների մակետները։ Այս օբյեկտն օգտագործվում է կղզում «գլխատման հարված» իրականացնելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան