Եթե հիմա դադարեցվի հատուկ ռազմական գործողությունը, ապա Ուկրաինան այդպես էլ կմնա նացիստական․ Լավրով
Ռուսաստան
Եթե հիմա դադարեցվի հատուկ ռազմական գործողությունը և «անհապաղ կանգ առնվի», ապա Ուկրաինան կմնա նացիստական, ռուսատյաց ռեժիմի տիրապետության տակ, իսկ հակամարտության բուն պատճառները չեն վերացվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է EADaily-ն։
«Հիմա Վաշինգտոնից սկսել է հնչել, որ պետք է անհապաղ կանգ առնել, պետք չէ այլ բան քննարկել։ Կանգ առեք, և թող պատմությունը դատի: Հասկանում եք, եթե պարզապես կանգ առնենք, դա նշանակում է մոռանալ այդ հակամարտության արմատական պատճառների մասին, որոնք ամերիկյան վարչակազմը Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո հստակ հասկանում էր», - ասել Է Լավրովը։
Նա հավելել է, որ անհապաղ հրադադարը Ուկրաինայի զգալի մասը կթողնի նացիստական ռեժիմի վերահսկողության տակ: «Հրադադարը հիմա միայն մի բան կնշանակեր, որ Ուկրաինայի հսկայական մասը մնում է նացիստական ռեժիմի ղեկավարության ներքո, Ուկրաինայի այդ հատվածում դա կլինի միակ վայրը երկրի վրա, որտեղ օրենսդրորեն արգելված է մի ամբողջ լեզու, էլ չեմ ասում այն մասին, որ դա ՄԱԿ-ի պաշտոնական լեզուն է և այն լեզուն, որով խոսում է բնակչության մեծամասնությունը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան