Երբ կհանդիպեն Լավրովն ու Ռուբիոն․ FT
Աշխարհ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 30-ին: Այս մասին հայտնում է The Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես սպասվում է, Բուդապեշտ կժամանեն հոկտեմբերի 30-ին», - պարբերականը փոխանցում է գերմանացի պաշտոնյայի խոսքը:
Աղբյուրի խոսքով՝ եվրոպացիների շրջանում «ակնկալիք» կա, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կներկայացնի իր ծրագրերը նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովից առաջ, ներառյալ՝ եվրոպացի ներկայացուցիչների հավանական հանդիպումը Սպիտակ տան ղեկավարի հետ: Պաշտոնյան, սակայն, նշել է, որ այս պահին այդ տեղեկության ոչ մի հաստատում չկա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան