Գիտնականները զգուշացնում են՝ Թութանհամոնի գերեզմանը կարող է փլուզվել մոտ ապագայում
Աշխարհ
Եգիպտոսի հայտնի ֆարոն Թութանհամոնի գերեզմանը, որի տարիքը շուրջ 3 հազար տարի է, կանգնած է կործանման եզրին։ Ինչպես գրում է Daily Mail-ը, գերեզմանի պատերի քարե բլոկներում առաջացած բազմաթիվ ճաքերը և բարձր խոնավությունը կարող են շուտով բերել կառուցվածքի փլուզման։
Փորձագետների գնահատմամբ՝ ճաքերը շարունակ ընդլայնվում են՝ հողաշերտերի տեղաշարժի և զբոսաշրջային հոսքի պատճառով։ Խոնավ օդը և մարդկանց թողած ածխաթթու գազը արագացնում են քարի քայքայումը՝ վտանգի տակ դնելով նաև պատերի հազվագյուտ նկարազարդումները։
Եգիպտոսի հնագիտության գերատեսչությունը քննարկում է վերականգնման և պահպանման շտապ միջոցառումներ, որպեսզի կանխվի պատմական հուշարձանի անդառնալի վնասումը։ Գերեզմանը բացվել էր 1922 թվականին՝ հնագետ Հովարդ Քարթերի կողմից, և այդ ժամանակից ի վեր համարվում է աշխարհի ամենահայտնի հնագիտական հայտնագործություններից մեկը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան