Իսպանացի զբոսաշրջուհին ընկել է 4000 տարվա հնության եգիպտական բուրգի խորքերը
Աշխարհ
Եգիպտոսում տեղի է ունեցել արտակարգ դեպք․ իսպանացի զբոսաշրջուհին ընկել է Սնոֆրուի «Ծռված բուրգի» ներսում՝ մոտ 80 մետր խորություն։ Ինչպես հայտնում է Gulf News-ը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին։
Ըստ հաղորդագրության՝ կինը սայթաքել է նեղ միջանցքի մեջ գտնվող փայտե թեքահարթակի վրա և ընկել ներքև՝ ստանալով ոտնաթաթի կոտրվածք։ Փրկարարները մի քանի ժամ շարունակ գործել են բարձր խոնավության և թույլ տեսանելիության պայմաններում՝ լսելով նրա օգնության կոչերը և աստիճանաբար հասնելով տուժածին։
Կնոջը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել հենց բուրգի ներսում, ապա նրան դուրս են բերել՝ բառացիորեն սողալով նեղ միջանցքներով։ Նշենք, որ բուրգը մոտ 4000 տարվա հնություն ունի և համարվում է Եգիպտոսի ամենահին քարե կառույցներից մեկը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան