Լուվրի տնօրենը փորձել է հրաժարական տալ թանգարանի կողոպուտից հետո
Աշխարհ
Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը հրաժարական է տվել կողոպուտից հետո, սակայն նրա հրաժարականը մերժվել է թանգարանի առաջիկա վերականգնման շրջանակներում, հաղորդում է Figaro-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը նշում է, որ Լուվրի տնօրենը նշանակվում է Ֆրանսիայի նախագահի կողմից ՝ մշակույթի նախարարի առաջարկով։
Հրատարակությունը պնդում է, որ նախագահ Էմանուել Մակրոնը վերջին օրերին մի քանի անգամ զանգահարել է դե Կարին։
Նա նրան ասել է. «Սպասիր։ Թանգարանի վերանորոգման ընթացքը խաթարելու մասին խոսք անգամ լինել չի կարող», - ասվում է հրատարակության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուվրի կողոպուտի հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան