Արևմուտքում հայտարարել են Լավրովի և Ռուբիոյի շփումները շարունակելու մասին
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կշարունակեն փոխգործակցությունը Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր գագաթնաժողովի ծրագրի մշակման շուրջ: Ընդ որում, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովում երկու դիվանագետների անձնական հանդիպում դեռ նախատեսված չէ, պնդում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Ռուբիոն և Լավրովը կշարունակեն շփումները նախագահներ Թրամփի և Պուտինի հնարավոր հանդիպման պլանի մշակման համար», - ասել է պարբերականի զրուցակիցը:
«Երկու դիվանագետները կմասնակցեն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մալայզիայում ամսվա վերջին», - հավելել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան