ՆԱՏՕ-ում հայտնել են՝ սպասվում է Ռյուտե-Թրամփ հանդիպում
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վաշինգտոնում կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին ասվում է դաշինքի հաղորդագրության մեջ, գրում Է TASS-ը։
«2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կմեկնի Վաշինգտոն։ Գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Reuters գործակալությունը գրել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 21-ին այցով կմեկնի Վաշինգտոն՝ Սպիտակ տան ղեկավարի հետ բանակցելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան