Ուկրաինայի պատճառով Հունգարիան մեկ քայլի է դիմել
Աշխարհ
Հունգարիայի խորհրդարանը կես տարով երկարաձգել է երկրում արտակարգ դրության գործողությունը՝ կապված հարևան Ուկրաինայի տարածքում հակամարտության հետ: Քվեարկության ընթացքում համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 127 պատգամավոր, դեմ ՝ 56-ը, գրում Է Lenta-ն:
Արտակարգ դրության ռեժիմն այս դեպքում թույլ է տալիս երկրի վարչապետին և կառավարությանը որոշ որոշումներ կայացնել արագացված եղանակով՝ հրամանագրերի և որոշումների միջոցով, այլ ոչ թե քննարկում պահանջող օրենքների հիման վրա:
Հունգարիայի կառավարությունը 180 օր ժամկետով արտակարգ դրություն Է հայտարարել՝ կապված 2022 թվականի մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ և այդ ժամանակից ի վեր այն երկարացրել Է վեց անգամ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան