Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից. Ռուբինյան
Տնտեսություն
Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից: ՀՀ ԱԺ-ում այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկումներին, թե ցորենը ոչ թե երկաթգծով է անցնելու Ադրբեջանի տարածքով և մտնելու է Իջևան, այլ գալու է հասնելու է Վրաստան և Վրաստանով մտնելու է Հայաստան: Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը կարծիք էր հայտնել, թե դիվերսիֆիկացման արդյունքում կարելի էր ցորեն ներկրել նաև Ուկրաինայից, Ռուսաստանից, և Վրաստանի տարածքով այն նույնպես կմտներ Հայաստան:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին նշել էր, թե ընդդիմադիրների պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումը. «Դա ներառում է Հայաստան-Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը»:
Այս դիտարկումներին Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Իջևանի երկաթգիծը չի գործում: Գոյություն չունեցող երկաթգծով անհնար է բան ներկրել: Մեղրիի երկաթգիծն էլ քանդված է: Ձեր իշխանության օրոք Մեղրիի երկաթգիծը քանդել են, մետալալոմ են արել»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան