Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռը կարող է հարված հասցնել ԱՄՆ-ի ցանկացած կետի․ Yonhap
Աշխարհ
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ հրամանատարությունը։
«Հյուսիսային Կորեան առնվազն մեկ անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ», - պնդել են ԶԼՄ-ները: Նշվում է նաև, որ այս արձակումն առաջինն է այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մենի կառավարությունը ստանձնեց պաշտոնը հունիսին:
Հոկտեմբերի սկզբին Հյուսիսային Կորեայում Փհենյանում կայացած զորահանդեսի ժամանակ ցուցադրել են Կիմ Չեն Ընի «գաղտնի զենքը»՝ «Հվասոն-20» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Նշվում է, որ այն կարող է հարված հասցնել ԱՄՆ-ի ցանկացած կետի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան