Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները այլ երկրներ ուղարկելու մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է «Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները այլ պետություններ ուղարկելու մասին» հրամանագիրը հաստատող» օրենքը։ Համապատասխան տեղեկատվությունը հասանելի է Վերխովնա Ռադայի կայքում գտնվող փաստաթղթի էջում։
Նախաձեռնությունը պետության ղեկավարի կողմից ներկայացվել է սեպտեմբերի 22-ին և հաստատվել խորհրդարանի կողմից հոկտեմբերի 9-ին։ Փաստաթուղթը նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ուղարկել Թուրքիա և Մեծ Բրիտանիա՝ բարդ ռազմական տեխնիկայի տիրապետման համար։
Օրենքի համաձայն՝ Թուրքիայում գտնվող «Հետման Իվան Մազեպա» կորվետում կուղարկվի 106 զինծառայող։ 214 զինծառայող նախատեսվում է ուղարկել Մեծ Բրիտանիա՝ «Չերկասի», «Չերնիգով», «Մարիուպոլ», «Մելիտոպոլ» և «Գենիչեսկ» ականազերծման նավերը սպասարկելու և նավատորմի ականազերծման դիվիզիան հրամանատարելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան