Հարավային Կորեայում արտակարգ նիստ են անցկացրել՝ ԿԺԴՀ-ի պատճառով
Աշխարհ
Հարավային Կորեայում արտակարգ նիստ են անցկացրել՝ կապված ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռների արձակման հետ: Մասնագետները քննարկել են անվտանգության հետ կապված իրավիճակն ու պատասխան միջոցառումները, հայտնել Է նախագահական վարչակազմը, փոխանցում է RIA Novosti-ն:
Հաղորդվում է նաև, որ խորհրդակցության ժամանակ կողմերը տեղեկություններ են փոխանակել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային արձակումների հետ կապված անվտանգության ոլորտում իրավիճակի մասին:
Նշվում է, որ վարչությունն իրական ժամանակում հետևել է հրթիռների արձակման հետ կապված իրավիճակին, զեկուցել է Հարավային Կորեայի նախագահին և ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան