Կրեմլը մեկնաբանել է Պուտինի մասնակցությունը G20 գագաթնաժողովին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ չի մասնակցի G20 գագաթնաժողովին, սակայն ռուսական պատվիրակությունը լավ ներկայացված կլինի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ Կրեմլը նախապես կտեղեկացնի, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը G20 գագաթնաժողովում։
G20-ի առաջնորդների այս տարվա գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերին՝ Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան