Մասկը հայտնել է՝ ինչ կլինի մարդկանց հետ արհեստական բանականության զարգանալու արդյունքում
Աշխարհ
Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ապագայում բոլոր աշխատատեղերը կզբաղեցնեն ռոբոտները և արհեստական բանականությունը (AI): Նա այս մասին գրել է X սոցիալական մեդիա հարթակում։
Ձեռնարկատիրոջ խոսքով՝ աշխատանքը ավելորդ կլինի, և մարդիկ կկարողանան անել այն, ինչն իրենց իսկապես դուր է գալիս: Մասկը որպես օրինակ է բերել բանջարեղեն աճեցնելը՝ խանութում դրանք գնելու փոխարեն: Սա նրա պատասխանն է ամերիկացի ձեռնարկատեր Ջեյսոն Կալականիսի այն հաղորդագրությանը, որ Amazon-ը նախատեսում է 600 000 աշխատակիցներին փոխարինել ռոբոտներով՝ աշխատատեղերի մոտավորապես 75%-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան