Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի համար Ուկրաինայի հարցով «փակ նոտայի» մասին հաղորդագրությունները
Ռուսաստան
Կրեմլը չի հաստատել, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին ուղարկել է փակ նոտա, որում ուրվագծվել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման պայմանները։ Սակայն ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։
«Ռուսաստանը դա արել է (հայտարարել է իր դիրքորոշումը՝ խմբ.) բազմիցս։ Մեր դիրքորոշման տարրերը լավ հայտնի են. դրանք հստակ ձևակերպվել են նախագահի կողմից։ Այս պահին մենք այս հարցի վերաբերյալ այլ նորություններ չունենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Վաշինգտոնի համար փակ նոտայի մասին հարցին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան