Հունգարիան չի ձերբակալի Պուտինին․ Սիյարտո
Աշխարհ
Հունգարիան չի կատարի միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Բուդապեշտ հնարավոր այցի ընթացքում կալանավորելու մասին: Այս մասին հայտարարել Է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է Reuters գործակալությունը։
«Նախագահ Պուտինն ամռանը այցելել է ԱՄՆ և այնտեղ չի ձերբակալվել։ Եթե նա գա Հունգարիա, ապա նույնպես չի ձերբակալվի։ Ես հույս ունեմ, որ եվրոպական երկրները թույլ կտան նրա մուտքը, քանի որ նախագահ Թրամփի հետ նրա հանդիպումը կարևոր է խաղաղության հաստատման համար», - նշել Է դիվանագետը։
Սիյարտոն ընդգծել է, որ եթե ինչ-որ պետություն թույլ չտա իր օդային տարածքով թռչել Ռուսաստանի առաջնորդի ինքնաթիռը, ապա դա կնշանակի, որ «այն չի ցանկանում խաղաղություն»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան