Լոնդոնը զորքեր է ուղարկել Իսրայել
Աշխարհ
Բարձրաստիճան սպայի գլխավորած բրիտանական ռազմական խումբը մեկնել է Իսրայել, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։
Նախարարի խոսքով՝ օպերատիվ պլանավորման փորձ ունեցող բրիտանական զորքերի փոքրաթիվ խումբ արդեն ժամանել է Իսրայել։ Բրիտանական զորքերը կօգնեն Գազայի հատվածում «փխրուն» հրադադարի մոնիթորինգի միջազգային ջանքերին։ Հիլին նշել է, որ Միացյալ Նահանգների խնդրանքով՝ բրիտանական զինված ուժերը ղեկավարելու համար նշանակվել է գեներալ-մայոր։ Նա կծառայի՝ որպես ամերիկացի հրամանատարի տեղակալ, որը պատասխանատու է Գազայի քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնի համար։
Հիլին ընդգծել է, որ Լոնդոնը մտադիր է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան