Ռուսական բանակը գրավել է Պավլովկան՝ Զապորոժյեի մարզում
Ռուսաստան
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսական զինված ուժերը գրավել են Պավլովկա անունով բնակավայրը՝ Զապորոժյեի մարզում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գյուղը անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ՝ «Վոստոկ» զորախմբավորման ուժերով։
Նախարարության տվյալներով՝ ռուս զինծառայողները շարունակում են առաջ շարժվել հակառակորդի պաշտպանության խորքը։ Միաժամանակ, Դնեպրոպետրովսկի մարզում նույնպես հաղորդվել է մեկ այլ բնակավայր՝ Իվանովկայի անցման մասին ռուսական վերահսկողության տակ։
Նախօրեին՝ հոկտեմբերի 22-ին, ՊՆ-ն նաև հայտնել էր, որ հատուկ ռազմական գործողության գոտում խոցվել է ուկրաինական Су-27 տիպի կործանիչ, սակայն չի հստակեցվել՝ որ հատվածում է դա տեղի ունեցել, հայնում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան