Լավրովը և Ռուբիոն կմշակեն Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը․ WSJ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կշարունակեն շփումները՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը նախապատրաստելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։
«Ռուբիոն և Լավրովը կշարունակեն շփումները՝ նախագահներ Թրամփի և Պուտինի միջև հնարավոր հանդիպման ծրագիր մշակելու համար։ Երկու դիվանագետներն էլ կմասնակցեն Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովին, որը տեղի կունենա ամսվա վերջին՝ Մալայզիայում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Այնուամենայնիվ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները պարզաբանել են, որ դիվանագետների միջև հանդիպում նախատեսված չէ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան