Ինչու է Թրամփը հրաժարվել Ուկրաինային Tomahawk փոխանցել․ Axios
Վերլուծական
ԱՄՆ-ն հետաձգել է Tomahawk թևավոր հրթիռների փոխանցումն Ուկրաինային, քանի որ չի կարողացել լուծել արձակման կայանքների հետ կապված խնդիրը: Այս մասին հայտնում է Axios պորտալը։
«Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարման վերաբերյալ բարձր մակարդակի քննարկումների ընթացքում հրապարակավ լռվել է մի թեմա, որը թերևս ամենակարևորն է՝ ինչպես են դրանք գործարկվելու։ Կիևի մոտ օգտագործման համար պատրաստ արձակման կայանքների բացակայությունը, հավանաբար, ավելի է բարդացրել զենքի փոխանցման ռիսկային մտահղացումը, որը թույլ կտար Կիևին հարվածներ հասցնել Մոսկվային», - ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականը հայտնել է, որ ուկրաինացի պաշտոնյաները հույս ունեին, որ Typhon ցամաքային արձակման կայանները Կիևին կփոխանցվեն, սակայն ԱՄՆ-ն այս պահին այդ համակարգերի դեֆիցիտի է բախվել Ավստրալիա, Ճապոնիա և Ֆիլիպիններ մատակարարելուց հետո:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան