Բացահայտվել է 1,5 միլիարդ ռուբլու խարդախություն բնակֆոնդի կառավարման համակարգում
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը բացահայտել է խոշոր խարդախության սխեմա, որի արդյունքում բնակտնտեսության աշխատակիցները փորձել են հափշտակել շուրջ 1,5 միլիարդ ռուբլի։ Ինչպես գրում է Фонтанка-ն, գործը վերաբերում է Նևյան շրջանի Բնակֆոնդի գործակալությանը, որի պաշտոնյաները կնքել են կեղծ պայմանագրեր «անվտանգության ծառայությունների» մատուցման անվան տակ։
Ըստ նախաքննության՝ գործակալության աշխատակիցները պայմանագիր են կնքել «Նևսկի ֆորտ» անվամբ պահպանական ընկերության հետ՝ չորս չբնակեցված շենքերի շուրջօրյա հսկողության համար։ Սակայն իրականում ծառայությունները չեն մատուցվել, իսկ հաշվետվությունները կեղծվել են։ 2024-ին պայմանագրի արժեքը կազմել է 950 հազար ռուբլի, իսկ 2025-ին՝ արդեն 1,5 միլիարդ։ Այդ գումարից 900 հազարն արդեն փոխանցվել էր։
Հետաքննությունը շարունակվում է․ ավելի վաղ Նևյան շրջանի Բնակֆոնդի գործակալությունում իրականացվել էին խուզարկություններ, իսկ մի քանի աշխատակից արդեն իսկ անցնում է որպես կասկածյալ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան