Դատապարտված ՌԴ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ցանկանում է մեկնել ռազմաճակատ
Ռուսաստան
Ռուսաստանի Պաշտպանության նախկին փոխնախարար Տիմուր Իվանովը, որը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման յուրացման մեղադրանքով, հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Ուկրաինայի ուղղությամբ ընթացող ռազմական գործողությունների գոտի՝ որպես հարձակման ստորաբաժանման զինվոր (շտուրմավիկ)։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով նրա փաստաբանին։
Իվանովը, որը նախկինում պատասխանատու էր Պաշտպանության նախարարության շինարարական նախագծերի և լոգիստիկայի համար, ներկայումս գտնվում է կալանքի տակ։ Նրա փաստաբանը նշել է, որ նախկին պաշտոնյան ցանկանում է ապացուցել իր նվիրվածությունը հայրենիքին՝ մասնակցելով «Սպեցօպերացիային»։
Հիշեցնենք, որ Իվանովը 2024-ին դատապարտվել էր խոշոր յուրացումների համար՝ կապված ռազմական ենթակառուցվածքների շինարարության հետ։ Նրա գործը լայն արձագանք էր ստացել՝ կապված պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն կապերի հետ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում