Պուտին–Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքների հիմնական փուլերը ներկայացվել են Պետդումայում
Համաշխարհային Մամուլ
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման կազմակերպման առաջին և գլխավոր փուլը Պուտինի անվտանգության լիարժեք ապահովումն է։
«Երբ եվրոպական երկրները, մասնավորապես Լեհաստանը, ասում են, որ պատրաստ չեն ապահովել այդ մակարդակի անվտանգություն, ապա հաջորդ փուլը պետք է լինի այն քաղաքի որոշումը, որտեղ դա երաշխավորված կլինի», — նշել է Ժուրովան Лента.ру-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ևս մեկ առանցքային փուլ է դիվանագիտական նախապատրաստական աշխատանքը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մակարդակով։ Ժուրովան ընդգծել է, որ հանդիպումը պետք է ունենա իրական քաղաքական և խաղաղ բանակցային արդյունք, այլ ոչ թե դառնա պարզապես արարողակարգային միջոցառում։ Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտին–Թրամփ հանդիպման ժամանակը և վայրը դեռ որոշված չեն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան