Գուտերեշը զգուշացրել է համաշխարհային առևտրային համակարգին սպառնացող վտանգի մասին
Աշխարհ
Համաշխարհային առևտրի կանոնների վրա հիմնված համակարգի կայունությունը վտանգված է։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Նրա խոսքով՝ արմատապես փոխված աշխարհում որոշ բաներ մնում են նույնը։ Այսպիսով, զարգացող երկրները դեռ անբարենպաստ վիճակում են
«Անորոշությունը մեծանում է։ Ներդրումները նվազում են։ Մատակարարման շղթաները քաոսի մեջ են», - ասել է նա ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) 16-րդ նստաշրջանում։
«Աղքատությունն ու սովը շարունակում են մնալ հրատապ խնդիրներ։ Միջազգային ֆինանսական ճարտարապետությունը չի ապահովում համարժեք անվտանգության ցանց զարգացող երկրների համար», - նշել է գլխավոր քարտուղարը։ «Եվ կանոնների վրա հիմնված առևտրային համակարգի կայունությունը սպառնալիքի տակ է»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան